Հիշո՞ւմ եք այլասերված տրամաբանությունը (corrupt logic կոմպյուտերային տեխնոլոգիաներում) Սովետի ժամանակ․ ասում էին «պարտիա» հասկանում էին «Լենին»։
Նույն տրամաբանությունը Նիկոլը մտցրեց Հայաստանում․ ասում է «Իրական Հայաստան», հասկանում է «Լավ եմ արել, Արցախը հանձնել եմ», ասում է «Հպարտ քաղաքացի», հասկանում է «Բոլորիդ տուգանելու ու նստացնելու եմ»։
Տրամաբանությունը փոխանցվել նաեւ ընդդիմությանը․ ասում է «Ո՞վ է բերել Նիկոլին», հասկանում է «Նիկոլին հանե՞նք, թե՞ սպասենք ընտրություններին, որ երաշխավորված մնանք ընդդիմություն», ասում է «Իմպիչմենթ», հասկանում է «Մեզ վարկաբեկում եք ու թիրախավորում»։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ